Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ

28.12.2011


Սիրելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Պատմություն դարձավ 2011 թվականը: Այն հագեցած էր քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային բազմաթիվ կարեւորագույն իրադարձություններով: Միավորելով իր ուժերն ու կարողությունները, մեր երկիրը նոր ձեռքբերումներ ունեցավ կյանքի բոլոր ոլորտներում:
Տարին մեզ համար հոբելյանական էր: Մեծ հպարտությամբ եւ հայրենասիրական ներշնչանքով նշեցինք մեր պետության անկախության 20-ամյա հոբելյանը: Եւ այսօր, երբ ի մի ենք բերում այդ տարիների ձեռքբերումները, դրանցից անմասն չէ վերջինը՝ 2011 թվականը: Որքան էլ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը առկա է, այդուհանդերձ, բոլոր բնագավառներում պետական բյուջեի, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերը զգալի են: Դրանց իրականացումը հնարավոր է դարձել մեր երկրի ղեկավարի` նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության, հետեւողական աշխատանքի շնորհիվ:
Նոր տարին նոր մարտահրավերների է կոչում: Տարին ընտրական է, որն, ինքնին որոշակի պատասխանատվություն ու պարտավորվածություն է ենթադրում: Սիրելի հայրենակիցներ, լինենք միաբան ու համախմբված: Թո’ղ որ Նոր Տարին միմիայն դրական լիցքեր ու մղումներ հաղորդի մեզ, եւ ամենքս մեր ուժերի ներածին չափով կարողանանք աջակիցը լինել մեր երկրին, նրա ղեկավարությանը՝ ի շահ խաղաղ եւ լուսավոր ապագայի:
Խաղաղություն, երջանկություն, ամենայն բարիք յուրաքանչյուր հայորդու:
Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52