Նորություններ
Մարզի ճանապարհները բաց են
22.12.2011

Դեկտեմբերի 22-ին Արագածոտնի մարզում տեղացած ձյունը առանձնակի բարդություն չի առաջացրել երթեւեկության համար: Տեղումներն սկսելուն պես, միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհներին աշխատում են ճանապարհաշինարարները՝ շարունակաբար մաքրելով եւ աղ ու ավազ լցնելով ձյունառատ հատվածներում:
Կեսօրվա դրությամբ ձյունը, թեպետ, շարունակում էր տեղալ տարածաշրջաններում, մասնավորապես Ապարանում, ինչպես նաեւ՝ Աշտարակում, բայց փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկային: Համայնքային ճանապարհների վերաբերյալ եւս դժվարանցանելիություն չի գրանցվել:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի աշխատակիցների տեղեկացմամբ, ճանապարհները սպասարկող ձեռնարկություններն ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով, աղով ու ավազով: Ճանապարհների ընթացիկ շահագործման եւ ձմեռային պահպանության նպատակով 2011 թ. պետական բյուջեից մարզին, ընդհանուր առմամբ, հատկացվել է 97 մլն. 144 հազար դրամ: