Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երիտասարդ խորհրդարանականները՝ Արագածոտնում

19.12.2011

Այս տարվա հունիսի 1-ին ձեւավորվեց ՀՀ Ազգային Ժողովի Երիտասարդ խորհրդարանը՝ իր 131 անդամով, ովքեր ներկայացնում են կուսակցական, հասարակական կազմակերպությունները, բուհերի ուսանողական, ազգային փոքրամասնության եւ ինքնաառաջադրվածների շրջանակները: ՚՚Համագործակցություն՚՚ պատգամավորական խմբի բոլոր՝ 12 անդամները այցելեցին Արագածոտնի մարզ: Խմբում ընդգրկված պատգամավորները ներկայացնում են մարզերը: Այդ թվում՝ նրանցից 2-ը Արագածոտնի մարզն են ներկայացնում:
Երիտասարդ խորհրդարանականներին ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ողջունեց Երիտասարդական խորհրդարականի ստեղծումը՝ դրա մեջ ներգրավված անդամներին դիտելով իբրեւ ապագա օրենսդիր մարմնի լավագույն պոտենցիալ ուժ: Նա պատրաստակամություն հայտնեց առաջիկայում նրանց աջակցելու եւ մարզի երիտասարդության հետ համագործակցության զարգացմանը նպաստելու գործում:
Այնուհետեւ Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում կայացավ երիտասարդ պատգամավորականների հանդիպումը մարզի ավագ եւ միջնակարգ դպրոցների աշակերտների, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդ անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ:
Ողջունելով ձեռնարկի իրականացումը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանն ասաց, որ նման հանդիպումները անչափ ուսանելի են թե՛ իրենց՝ խորհրդարանականների համար, և եւ թե՛ մարզի ակտիվ երիտասարդության համար: Այն շարունակական կլինի եւ առաջիկայում ավելի մեծ ձեւաչափեր կունենա:
Այնուհետեւ խմբակցության անդամ Մանուշ Սահակյանը ներկայացրեց Երիտասարդական խորհրդարանի, մասնավորապես՝ ՚՚Համագործակցություն՚՚ խմբի ստեղծման, գործունեության եւ առաջիկա խնդիրների մասին: Ըստ նրա, երբ իրենց խորհրդարանը նոր ստեղծվեց, հնչեցին թերահավատ մտքեր դրա կայացման վերաբերյալ: Սակայն, այսօր այն իրողություն է, եւ իր գործունեությամբ լիովին արդարացնում է հույսերը: Մի քանի ամսվա ընթացքում պարբերաբար կայացվել են նիստեր, լսումներ, քննարկումներ, որի արդյունքում արդեն շուրջ 10 օրենսդրական առաջարկություններ են եղել : Դրանց մեջ կարեւորվում է, օրինակ, ՙՙԿրթության մասին՚՚ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները:
Այնուհետեւ սկսվեց հարց ու պատասխանը: Իսկ հարցերը մարզի պատանիների ու երիտասարդների մոտ բավականին շատ էին ու ընդգրկուն: Դրանք վերաբերում էին Երիտասարդ խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին, մասնավորապես ավագ եւ միջնակարգ դպրոցների շրջանավարտների ուսման, բանակ- դպրոց հարաբերության հիմնախնդիրներին, թրաֆիքինգի հարցերին, մարզի հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը եւ այլն: Բոլոր հարցերի շուրջ երիտասարդ պատգամավորներն արտահայտեցին իրենց դիտարկումները: Նրանք պատրաստակամություն հայտնեցին դրանցից մի մասի վերաբերյալ օրենսդիր մարմնում կատարել համապատասխան առաջարկություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52