Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հանդիպում է տարածաշրջանների բնակիչների հետ

09.12.2011

Շարունակվում են մարզպետ Սարգիս Սահակյանի հանդիպումները մարզի բնակիչների հետ: Քաղաքացիների հերթական ընդունելությունը նա կատարեց Աշտարակի տարածաշրջանների 9 համայնքում:
Դեկտեմբերի 7-ին նա եղավ 5 համայնքում: Առաջին կանգառը Բյուրականում էր: Համայնքապետարանում նրա մոտ ընդունելության եկած բնակիչները հիմնականում բարձրացրին գյուղին հուզող մի շարք խնդիրներ: Դրանք վերաբերում էին խմելու եւ ոռոգման ջրերի մատակարարմանը, գազիֆիկացմանը, էլեկտրական հաղորդալարերի վերանորոգմանը, ճանապարհաշինությանը եւ այլն: Անդրադառնալով բարձրացված հարցերին, մարզպետը նշեց, որ նման այցելությունները կատարվում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով: Նա ասաց, որ այս գյուղում արդեն խմելաջրի, ճանապարհաշինական, գազիֆիկացման եւ մի շարք այլ ծրագրեր են իրականացվել: Առաջիկայում եւս համանման աշխատաքներ են նախատեսվում: Մասնավորապես, արդեն սկսվել է մշակույթի տան հիմնանորոգումը: 2012 թ. ծրագրում ներառված է Աշտարակ-Բյուրական-Անտառուտ ճանապարհի վերանորոգումը: Վերջապես լուծում է ստացել վերջին տարիներին բյուրականցիներին անչափ մտահոգող անշարժ գույքի սեփականության վկայականների ձեռքբերման խնդիրը:
 

Նույն օրը Ս. Սահակյանը այցելեց նաեւ Անտառուտի, Օրգովի, Ձորափի, Ագարակի համայնքներ: Իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին նա հանդիպես Նոր Ամանոսի, Արուճի, Շամիրամի, Կոշի, Նոր Եդեսիայի, Արագածոտնի համայնքների բնակիչների հետ:
Բոլոր գյուղերում էլ բնակիչների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին համայնքնային նշանակության խնդիրներին՝ խմելու եւ ոռոգման ջրի ներքին եւ արտաքին ցանցերի վերանորոգմանը, գազիֆիկացմանը, դպրոցական շենքերի, բուժամբուլատորիաների նորոգումներին, ճանապարհաշինությանը, տրանսպորտային փոխադրումներին եւ այլն: Մարզպետը մեկ առ մեկ անդրադարձավ նշված խնդիրներն, տեղեկացնելով, թե որտեղ ինչ ծրագրեր են իրականացվում ներկայումս, կամ առաջիկայում ինչպիսիք են նախատեսված:
 

Գյուղացիները տեղեկացան նաեւ, որ կառավարության կողմից հաամայնքներին հատկացվելու են պարարտանյութ, դիզվառելիք, սերմացու: Տնտեսվարողները հնարավորություն ունեն նաեւ իրենց համար նպաստավոր պայմաններով ձեռքբերելու գյուղտեխնիկա:Եղան նաեւ անձնական խնդիրներին վերաբերող դիմումներ, որոնց պատասխանները տրվեցին տեղում: Երկօրյա ընդունելությունների ժամանակ սոցիալապես անապահով 57 ընտանիք ստացավ դրամական օգնություն:


Դեկտեմբերի 9-ին մարզպետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ժամանակ ներկայացան նախապես ցուցակագրված բոլոր քաղաքացիները՝ 15 հոգի: Եվս 1 քաղաքացի եկավ արտահերթ: Բոլոր քաղաքացիների խնդիրներն էլ վերաբերում էին դրամական օգնությանը եւ բոլորն էլ բավարարվեցին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52