Նորություններ
Հանդիպում կույրերի միավորման կազմակերպությունում
06.12.2011

Տարվա ընթացքում առաջնահերթորեն տրամադրված դրամական օգնություններից զատ, մարզպետ Սարգիս Սահակյանը ավանդույթ է դարձրել հատկապես տարեմուտին հատուկ վերաբերմունքի եւ ուշադրության արժանացնել Հայաստանի կույրերի միավորման Աշտարակի սկզբնական կազմակերպությունում ընդգրկված անձանց, որոնց թիվը անցնում է հարյուրը:
Մարզպետի հանձնարարությամբ Հաշմանդամների պաշտպանության միջազգայհին օրվա առիթով կազմակերպության գրասենյակում նրանց հետ հանդիպեցին փոխմարզպետ Ա. Արսենյանը, մարզպետարանի աշխատակազմի այլ պատասխանատուներ: Ծավալվեց անկաշկանդ ու բաց զրույց, որի ընթացքում շոշափվեցին կազմակերպության անդամ անձանց հիմնախնդիրները, նրանց կյանքի ու ապրուստի պայմանները, հուզող այլ հարցեր:
Ա. Արսենյանը փոխանցեց մարզպետի բարեմաղթանքները, նրանց մշտապես սատարելու եւ աջակցելու պատրաստակամությունը, ինչպես նաեւ անցած տարվա համեմատ կրկնապատկված գումարի չափով նվիրատվություն: Նա վստահեցրեց, որ ղեկավարության կողմից գործնական քայլեր են արվում առաջիկայում կազմակերպությունում ընդգրկված անդամների զբաղվածության խնդիրը հնարավորինս լուծելու ուղղությամբ:
Կազմակերպության նախագահ Ս. Այվազյանը կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնելեց հանդիպման եւ նվերների համար: Նա նշեց, որ մշտապես գտնվելով մարզի ղեկավարի ուշադրության դաշտում, իրենք լավատեսությամբ են լցվում դեպի վաղվա օրը: