Նորություններ
Քաղաքացիների ընդունելությունը՝ Թալինի տարածաշրջանում
05.12.2011

Դեկտեմբերի 1-ին մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Թալինի տարածաշրջանի բնակիչների համար: Այդ կապակցությամբ նա այցելեց տարածաշրջանի մի շարք համայնքներ: Հանդիպելով բնակիչների հետ, քննարկեց նրանց կողմից բարձրացված հարցերը, որոնցից շատերին տեղում տվեց լուծումներ:
Եղնիկ համայնքնում բնակիչները բարձրացրին խմելաջրի, դպրոցի եւ ճանապարհի վերանորոգման հարցերը: Խմելաջրի համակարգի խնդիրը մտահոգում էր նաեւ ն. Բազմաբերդցիներին: Կաթնաղբյուր համայնքում բնակիչները շնորհակալություն հայտներցին մշակույթի տան տանիքի վերանորոգման համար, միաժամանակ կարեւորեցին հակակարկտային կայան ունենալու անհրաժեշտությունը: Աշնակ գյուղում բնակիչները բարձրացրին ոռոգման ջրի եւ դպրոցը գույքով ապահովելու հարցերը: Ակունքի բնակիչներին մտահոգում էր դպրոցական շենքի վերանորոգման խնդիրը: Այդ կապակցությամբ նրանց կողմից առաջարկ եղավ վերանորոգել մանկապարտեզի շենքը եւ վերակազմակերպել իբրեւ դպրոցական շենք: Մարզպետը եղավ նաեւ Մաստարայում, որտեղ քննարկվեցին սոցիալական խնդիրներ: Ինչպես այստեղ, այնպես էլ մյուս գյուղերում, ընդհանուր առմամբ, անապահով 14 ընտանիք ստացավ դրամական աջակցություն:
Դեկտեմբերի 7-ին եւ 8-ին մարզպետը քաղաքացիների հետ կհանդիպի Աշտարակիտարածաշրջանի մի շարք գյուղերում: