Նորություններ
Վերանորոգվում է կույրերի համար նախատեսված բազմաբնակարան շենքի տանիքը
05.12.2011

Ամիսներ առաջ մարզպետ Սարգիս Սահակյանը հանդիպեց ՚՚Հայաստանի կույրերի միավորման Աշտարակի ուսումնա-արտադրական ձեռնարկությունՙՙ ՍՊԸ-ի անդամների հետ եւ, ի թիվս այլ խնդիրների, քննարկվեց բազմաբնակարան շենքերի վերանորոգման հարցը: Մարզպետը խոստացավ խնդիրը լուծել առաջիկա որեւէ ծրագրով: Ըստ այդմ, ՀՀ կառավարության կողմից իրականացվող մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրի երկրորդ փուլում ընդգրկվեց Աշտարակի Պռոշյան 28 շենքի տանիքի վերանորոգումը:
Շինարարական աշխատանքները ներկայումս ընթանում են, եւ մինչեւ տարեվերջ այն ամբողջությամբ կավարտվի: Սրանով, սակայն, կույրերի բնակարանային պայմանների բարեկարգումը չի սահմանափակվի: Առաջիկայում նախատեսվում է համանման ծրագրի մեջ ընդգրկել նաեւ նրանց համար նախատեսված եւս մեկ շենքի տանիքի վերանորոգում: