Նորություններ
Աստղադիտարանում կմեկնարկի նոր ծրագիր
30.11.2011

Բյուրականի աստղադիտարանի տիեզարական աղբի մոնիտորինգի ծրագիրը կմեկնարկի 2012 թվականի հունվարից:
Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ, Բյուրականի աստղադիտարանը կմիանա տիեզերական աղբին հետեւելու եւ երկրին մոտ գտնվող տիեզերական տարածքում վտանգավոր իրավիճակների մասին նախազգուշացման համակարգին: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի հովանավորությամբ, որին մասնակցելու մասին հայտարարել են տասնյակ երկրներ:
Նախագիծը կֆինանսավորվի ռուսական տիեզերական ՙՙՌոսկոսմոս.. ծրագրի կողմից: Ֆինանսավորման ծավալը կկազմի մոտ 2 միլիոն դոլար, որով կվերականգնվեն կամ նորերով կփոխարինվեն աստղադիտարանի 5 դիտակները: