Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքներում իրականացվում է պայքար՝ մկնանման կրծողների դեմ

28.11.2011

Արագածոտնի մարզի համայնքներում իրականացվում է պայքար մկնանման կրծողների դեմ: Այդ նպատակով մարզին հատկացվել է 600 կգ. թունանյութ: Մարզպետարանի եւ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված մոնիտորինգի արդյունքում թունանյութը հատկացվել է առավել ռիսկայինություն ունեցող համայնքներին: Դրանք 51-ն են եւ ընդգրկում են մարզի բոլոր տարածաշրջանները:


Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը համակարգում է թունանյութի հատկացումը, համաձայն որի, արդեն հստակեցված է, թե որ համայնքում որքան ցանքատարածություն եւ պտղատու այգի է ենթակա բուժման: Ճշգրտված է նաեւ հատկացվելիք թունանյութի չափաբաժինը՝ ըստ համայնքների: Համայնքապետերը անհրաժեշտ քանակության բուժանյութը ստանում են մարզպետարանից եւ տեղափոխում իրենց տնտեսություններ: Ծրագիրն իրականացվում է նոյեմբերի 29-ից սկսած եւ տեւելու է մինչեւ դեկտեմբերի 10-ը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35