Նորություններ
Մարզի բոլոր ճանապարհները բաց են
25.11.2011

Վերջին օրերին եղանակի ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ մարզի տարածքում, հատկապես լեռնային շրջաններում, տեղումներն արտահայտվեցին հիմնականում ձյան տեսքով: Այդ կապակցությամբ մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ ճանապարհային երթեւեկության մեջ խոչընդոտներ չեն առաջացել:
Նոյեմբերի 25-ի դրությամբ թե՛ միջպետական ու հանրապետական, եւ թե՛ մարզային ու համայնքային բոլոր ճանապարհները բաց են եւ դժվարանցանելի հատվածներ չկան: Մերկասառույց է նկատվում միան Արագածի տարածաշրջանի բարձրադիր գոտու որոշակի հատվածներում, որտեղ սակայն, նույնպես, առանձնակի խնդիրներ չեն առաջացել: