Նորություններ
Արագածոտնի մարզը՝ ՙՙՀայաստան՚՚ համահայկական հիմնադրամին
24.11.2011

ՙՙՀայաստան՚՚ համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին իր մասնակցությունն ունի նաեւ Արագածոտնի մարզը: Փոխանցումները մեկ օրով չեն սահմանափակվում եւ պետական, հասարակական կառույցները, մարզային տարբեր կազմակերպություններն ու անհատ անձինք իրենց փոխանցումները սկսել են կատարել մինչեւ հեռուստամարաթոնի օրը:
Նոյեմբերի 24-ի դրությամբ փոխանցումները զգալի են չափերի են եղել: Այսպես՝ մարզի 114 համայնքի կողմից հատկացվել է շուրջ 1 մլն. 400 հազար դրամ: Առողջապահական կազմակերպություններից հիմնադրամի հաշվին հատկացումներ են կատարել Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Ծաղկահովիտի բժշկական կենտրոնները, Արտենի եւ Արագած համայնքների առողջության կենտրոնները եւ համայնքային 16 ամբուլատորիաները: Նրանց կողմից, ընդհանուր առմամբ, փոխանցվել է շուրջ 600 հազար դրամ: Գործընթացին անմասն չի մնացել նաեւ կրթական ոլորտը: Հանրակրթական դպրոցների կողմից հիմնադրամին արված հատկացումը կազմել է շուրջ 3 միլիոն դրամ: Հիմնադրամի հաշվին 400 հազար դրամ փոխանցում է կատարել նաեւ մարզպետարանը:
Հատկացված գումարների այս չափը վերջնական չէ: Այն պարբերաբար աճում է, քանի որ փոխանցումները հիմնադրամին շարունակվելու են նաեւ առաջիկայում: