Նորություններ
Մարզպետն ընդունեց ՙՙՓրկեք երեխաներին՚՚ կազմակերպության ղեկավարությանը
23.11.2011

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի հանդիպում ՙՙ Փրկեք երեխաներին՚՚ կազմակերպության ղեկավար Իրեն Սարգսյանի եւ ծրագրի պատասխանատու Գեւորգ Եղիազարյանի հետ: Քննարկվեցին նախակրթարանների կառուցման նոր ծրագիրը եւ դրա հետ կապված մի շարք խնդիրներ:
Ծրագրի շրջանակում մարզի 4 համայնքի դպրոցներում կառուցվելու են նախակրթարաններ: Յուրաքանչյուր նախակրթարանի համար վերանորոգվելու են մեկական դասասենյակ, 2 սանհանգույց, կատարվելու է կահավորում: Նախակրթարաններում աշխատող մանկավարժների եւ նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների համար կազմակերպվելու են վերապատրաստման եւ խորհրդատվական դասընթացներ:
Ծրագիրն իրականացվելու է 2012 թվականին: Մինչ այդ, մարզպետարանի կողմից ՙՙՓրկեք երեխաներ՚՚-ին է հանձնվել մարզի բոլոր համայնքների տվյալները եւ դպրոցների կարիքների նկարագրությունը: Իսկ ծրագրում ընդգրվելիք համայնքների ընտրությունը կկատարվի կազմակերպության կողմից: