Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է ՙՙՏաք կաթ՚՚ ծրագիրը

17.11.2011


Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Թալին քաղաքի թիվ 2 եւ Թաթուլ համայնքի դպրոցներում մեկնարկել է ՙՙՏաք կաթ՚՚ ծրագիրը: Այն նախատեսված է առաջինից չորրորդ դասարանների աշակերտների համար, որի շրջանակում նրանց անվճար կմատուցվեն կաթ եւ թխվածքեղեն:


Ծրագրի 70% ֆինանսավորումը կատարվում է ՄԱԿ-ի ՙՙՊարենի համաշխարհային  գրասենյակիՙՙ կողմից, իսկ 30 % ներդրում կատարում են իրենք՝ ծնողները: Ծրագիրը փորձնական է եւ առայժմ իրականացվում է միայն այս երկու դպրոցներում: Մարզի ղեկավարության նախաձեռնությամբ առաջիկայում այն կընդգրկի նաեւ այլ կրթօջախներ:


Ընդամենը մի քանի օր է, ինչ աշակերտներն օգտվում են ՙՙՏաք կաթ՚՚-ից, սակայն, արդեն իսկ նկատելի է, որ այն գոհունակությամբ են ընդունում թե՛ իրենք, եւ թե՛ նրանց ծնողները: Այն նախընտրելի է հատկապես այն առումով, որ երեխաներին մատուցվում է բացառապես տեղական արտադրության կաթ, ինչը նպաստում է նաեւ տեղի անասնապահների արտադրանքի իրացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34