Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

12.11.2011

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նոյեմբերի 11 – ին այցելել է մարզի Ավան համայնք` հետևելու ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության ծրագրի՚ ընթացքին:Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության 25 համայնքներում այս տարվա սեպտեմբերից իրականացվում են ջրարբիացման, արոտավայրերի բարելավման աշխատանքներ:ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղում ծանոթացել է արոտավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքին, զրուցել գյուղացիների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել գյուղում ստեղծված կոոպերատիվից` նշելով, որ այն իրեն արդարացնում է:

ՙ Այս ծրագիրը բավականին մեծ նշանակություն ունի անասնապահության զարգացման համար:Գյուղում արդեն ստեղծվել է արոտօգտագործողների միություն, որը պետք է կառավարի արդեն բարելավված արոտավայրերը՚, - լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` հավելելով, որ Ավան համայնքում առաջին փուլով նախատեսված գործերի մեծ մասն ավարտվել է:
ՙԵ’վ գյուղում, և’ արոտավայրերում անասունների համար նախատեսված խմոցներն արդեն տեղադրվել են, կանցկացվի 1500 մ ջրագիծ, կբարեկարգվի արոտներ տանող ճանապարհը՚, - նշել է Սերգո Կարապետյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը համոզմունք է հայտնել, որ ծրագրի հաջող իրականացման արդյունքում ոլոտում առաջընթացը կլինի ակնառու` նպաստելով անասունների կաթնատվության և մսատվության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության ծրագրում՚ ներառված են հանրապետության 55 համայնքներ:Անասնապահական տնտեսությունների կայունության բարելավմանն ողղված այս ծրագրի հաջող ընթացքի դեպքում վերոնշյալ համայնքների թիվը նախատեսվում է կրկնապատկել:
  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06