Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

11.11.2011

Նոյեմբերի 11-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրված 15 քաղաքացուց ներկայացավ 14-ը:

Երկու քաղաքացի աշխատանքի խնդիր ուներ: Նրանցից մեկի դիմումը բավարարվեց, մյուսինը՝ մերժվեց: Բնակարանի սեփականության վկայականի ձեռքբերմանը վերաբերող մեկ դիմում ընթացքի մեջ է, իսկ առողջական հարցին առնչվող մեկ դիմում բավարարվել է: 10 քաղաքացի էլ ստացավ դրամական աջակցություն:

Քաղաքացիների ընդունելության անցկացման կարգի համաձայն, մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը կայանում է յուրաքանչյուր ուրբաթ օրը: Բացի այդ, քաղաքացիների հետ Ս. Սահակյանը յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա ընթացքում հանդիպում է կազմակերպում նաեւ տարածաշրջաններում, որի ժամանակ հարցերի մեծ մասը լուծում են ստանում  նույն պահին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17