Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում ավարտվել է հիմնանորոգումը

25.10.2011



        Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանի աշխատակազմը անսովոր եռուզեռի մեջ է: Մայիս ամսից սկսած հիմնանորոգումը ավարտվել է, եւ գրադարանը, որ ժամանակավորապես տեղավորվել էր Գր. Ղափանցյանի անվան դպրոցի շենքում, վերադարձել է իր արդեն բարեկարգ կառույցը:
1975 թվականից մարզային գրադարանը գտնվում է քաղաքի կենտրոնական փողոցի բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում: Այդ ժամանակից ի վեր այն չի վերանորոգվել: Այնպես որ, պետբյուջեի ֆինանսավորմամբ եւ մարզային իշխանությունների անմիջական աջակցությամբ իրականացված վերանորոգումը առավել քան կարեւոր էր ու ժամանակին:
        Ավելի քան 5 ամիս տեւած շինարարության ընթացքում գրադարանը նորոգվել է ամբողջությամբ: Փոխվել են հատակն ու պատուհանները, նոր սանհագնույց եւ ջեռուցման համակարգ է անցկացվել: Նոր նախագծով գրքային ֆոնդը պահվում է առանձին մասնաբաժիններով: Գրապահոցները ապահովված են բավարար ջերմային եւ լուսային պայմաններով: Այնպես որ, նոր պայմաններում շուրջ 70 հազար կտոր գրականությունը դեռ երկար կծառայի իր ընթերցողներին: Վերջինների թիվն այժմ ավելի քան 3300 է: Նրանք հիմնականում սովորողներ են՝ աշակերտներն ու ուսանողները, ովքեր գեղարվեստական գրքերից բացի, գրադարանում իրենց համար հաճախ գտնում են մասնագիտական շատ կարեւոր եւ դժվար ձեռքբերվող գրականություն: Նրանց տրամադրության տակ է նաեւ գրադարանի համակարգչային ծառայությունն՝ իր համացանցային կապով եւ էլեկտրոնային սպասարկմամբ:
        Գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանի տեղեկացմամբ, վերանորոգված գրադարանում իրենք մի շարք նոր ծրագրեր են նախատեսում: Արմատավորելու է ՙՙԱրեւ՚՚ ծրագիրը՝ թույլ տեսնող ընթերցողների համար, կկազմակերպվելու են գրական ընթերցումներ, հոբելյանական ցերեկույթներ: Կակտիվանա համագործակցությունը համայնքային գրադարանների հետ: Նրանցից մի մասի համար, ի դեպ, գրադարանի կողմից առաջիկայում գեղարվեստական գրքերի նվիրատվություններ են կյազմակերպվելու:
        Իսկ առայժմ հիմնանորոգված գրադարանում գրքային ֆոնդի, գույքի, էլեկտրոնային սարքավորումների տեղավորման աշխատանքներն են ընթանում: Դա աշխատակազմից կպահանջի մոտ 10 օր, որից հետո մարզի թիվ մեկ գրադարանը լիովին ընթերցողների տրամադրության տակ կիլինի:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01