Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ հոկտեմբերի 21-ին
21.10.2011

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ հոկտեմբերի 21-ին: Ցուցակագրված էր եւ ընդունելությանը ներկայացավ 10 քաղաքացի: Մեկ քաղաքացի ներկայացավ առանց հերթագրման:
Աշտարակ քաղաքի բնակիչ Լաուրա Պողոսյանի՝ վառելիքի եւ Սասունիկ գյուղի բնակիչ Թամարա Գալստյանի՝ աշխատանքի հարցերի լուծման կապակցությամբ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ: Արտաշավան գյուղի բնակիչ Խաչատուր Խաչատրյանին հուզող խնդիրը սոցիալական էր: Նրա ընտանիքը կընդգրկվի հրատապ օգնության ցուցակում:
Երկու քաղաքացի դիմում էին ներկայացրել աշխատանքի տեղավորման եւ տանիքի վերանորոգման խնդրով: Դրանց ներկա պահին հրանավոր չէ լուծում տալ եւ ընթացք կտրվի հնարավորության դեպքում:
Քաղաքացիներից 5-ին էլ տրվեց դրամական օգնություն: