Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը՝ Արագածոտնում

19.10.2011

 

Հոկտեմբեր ամսվա սկզբից Արագածոտնի մարզում իր գործունեությունն է իրականացնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ ՙՙՀայկական ակնաբուժության նախագիծ՚՚ բարեգործական հիմնադրամի ՙՙԼույս հայի աչքերինՙՙ բարեգործական ծրագիրը: Ողջ ընթացքում ակնաբույժների հետ համագործակցում են մարզպետարանի ղեկավարությունն ու համապատասխան մասնագետները: Այն աշխատում է բոլոր տարածաշրջաններում առանձին-առանձին:
Աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար մասնագետները նախապես այցելել են համայնքներ, բուժամբուլատորիաներում, դպրոցներում, բուժա-մանկաբարձական կետերում հանդիպել են բնակչության հետ: Կատարվել է ուսումնասիրություն եւ հստակեցվել հիվանդների թիվը, նրանց անհանգստացնող հիվանդությունների շրջանակները: Այդ ամենին արդեն հաջորդել է գործնական մասնագիտական միջամտությունը՝ շարժական հիվանդանոցում:
Հոկտեմբերի 18-21-ը շրջիկ մեքենան տեղակայվել է Ծաղկահովիտում, որն ընդունում է Արագածի տարածաշրջանի բնակիչներին: Հանրապետության լավագույն ակնաբույժների կողմից կատարվում են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, տրվում մասնագիտական խորհրդատվություն, համապատասխան բուժում նշանակվում:
18-ից բարձր տարիք ունեցող սոցիալապես անապահով հիվանդների համար, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, նախատեսված են նաեւ անվճար ակնոցների տրամադրում եւ վիրահատություններ: ՙՙՀայկական ակնաբուժության նախագիծ՚՚ բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի տեղեկացմամբ, իրենք մարզում նախատեսում են տրամադրել շուրջ 800-1000 ակնոց եւ կատարել մոտ 150 վիրահատություն ու լազերային բուժում:
Հոկտեմբերի 24-27-ը շարժական հիվանդանոցը կաշխատի Ապարանի, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը՝ Թալինի տարածաշրջաններում: Նոյեմբերի 7-ից ծրագիրն իր գործունեությունը կսկսի Աշտարակ քաղաքում, որտեղ կաշխատի մոտ 10 օր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14