Նորություններ
Արագածոտնի մարզը մասնակցեց բերքի եւ գոհաբանության տոնին
17.10.2011

Հոկտեմբերի 16-ին հանրապետությունում նշվեց բերքի եւ գոհաբանության տոնը: Այդ կապակցությամբ Երեւանի Հյուսիային պողոտայում կազմակերպվել էր բերքի տոն, որին մասնակցեցին բոլոր մարզերի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր մարզի համար առանձնացված էին տաղավարներ, որտեղ նրանք ցուցադրեցին տարվա ընթացքում իրենց աճեցրած բերքն ու բարիքը՝ դրսեւորելով հայ մարդուն հատուկ աշխատասիրությունն ու հյուրասիրությունը:
Արագածոտնի մարզը տոնին ներկայացավ առանձնահատուկ պատրաստվածությամբ: Այցելուների կողմից յուրահատուկ ուշադրության արժանացավ հատկապես ՙԱշտարակի ֆերմերների խումբ՚ միավորման ցուցադրությունը, որն ընդգրկում էր ոչ ավանդական այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են ֆիզալիսը, բրոկոլին, կոլրաբին, պատիսոն եւ այլն: Նրանց հարեւանությամբ իրենց արտադրանքն էին ցուցադրել մարզի գենագործներն ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսությունները: Տաղավարին կոլորիտային բնույթ էին տվել ավանդական սուջուխն ու ալանին, տարբեր մրգերիվ պատրաստված չրեղենն ու մուրաբաները, կարկանդակներն ու ազգային կերակրատեսակները:
Գյուղատնտեսական բերք ու բարիքով համեմված սեղանների շուրջ կազմակերպվեց հյուրասիրություն: