Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում քննարկվեցին գենդերային քաղաքականության հարցեր

13.10.2011

 

Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ գենդերային քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկում: Մանակիցների թվում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության, մարզպետարանի նույն բաժնի աշխատակիցները, համայնքների ղեկավարներ, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Գայանե Դանիելյանը տեղեկացրեց, որ օրվա թեմատիկ հարցերով զբաղվում է մարզային մշտական հանձնաժողովը՝ մարզպետի տեղակալ Արամ Արսենյանի նախագահությամբ: Ի թիվս այլ հարցերի, այն իր գործունեության ընթացքում համակարգում է մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակազմերում, գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքները: Ըստ այդմ, ուսումնասիրությունների արդյունքը ցույց է տալիս, որ մարզի ղեկավար օղակներում կանայք ոչ ակտիվ տեղ են գրավում: Դա հատկապես ակնհայտ է ընտրովի մարմիններում: Փոխարենը, կանայք մեծամասնություն են կազմում կրթության, մասամբ՝ առողջապահական ոլորտներում:
Համակարգում համամասնությունը պահպանելու համար հանձնաժողովն իր առաջիկա գործունենության ծրագրում ընդգրկել է միջոցառումների շարք, որոնցում ներառված են ինչպես մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումները, այնպես էլ համայնքնապետարանները, հանրակրթական դպրոցները, զանգվածային լրատվամիջոցները, մարզային ենթակայության այլ կատույցները, հասարակական կազմակերպությունները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրին: Նա ասաց, որ ծրագիրն իր մեջ ներառում է բացառապես բոլոր ոլորտները եւ, որ ամենակարեւորն է, իր շրջանակներում մեծապես ընդգրկում է մարզային կառույցների գործունեությունը:
Քննարկումների արդյունքում ընդունվեց 2012 թվականի ընթացքում գենդերային քաղաքականության մարզային միջոցառումների պլանը: Վերջում մասնակիցները դիտեցին ՙԸնտանեկան բռնություն՚ տեսաֆիլմը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06