Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցը մեծարեց Վիկտոր Համբարձումյանին

05.10.2011

 

Ոսուցչի օրվա կապակցությամբ յուրօրինակ նախաձեռնությամբ հանդես եկավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցը: Այստեղ կազմակերպվեց միջոցառում` նվիրված հայ անվանի աստղաֆիզիկոս եւ աստղագետ, Բյուրականի Աստղադիտարանի հիմնադիր, Հայաստանի եւ միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակների տիտղոսակիր եւ դափնեկիր Վիկտոր Համբարձումյանին:
<Մեծ մարդն ու ուսուցիչը>. այսպիսի խորագիր ուներ միջոցառումը, որը օրվա հերոսին բնորոշում էր ոչ միայն իբրեւ ականավոր գիտական գործիչ, այլեւ` տաղանդավոր մտածող, մարդկային բարձր արժեքներ ունեցող անձնավորություն, մեծ եւ անփոխարիների ուսուցիչ աստղագիտության բնագավառում:
Կազմակերպիչները օրվա թեմային համապատասխան ձեւավորում էին տվել դահլիճին, որի կենտրոնում տեղադրված էին դպրոցի սեփականություն հանդիսացող փոքրիկ, բայց ուսումնառության համար գործածական աստղադիտակը եւ բավականին մեծ ու հետաքրքիր մեկնաբանություն ունեցող գլոբուսը:
Ոսուցիչների եւ բարձր դասարանի աշակերտների ուժերով ներկայացվեց մեծ գիտնականն իր մանկության, պատանեկության եւ հետագա տարիներով, մանրամասներ պատմվեցին նրա հարուստ եւ հետաքրքիր կյանքի մասին: Այդ ամենի մեջ ներկաներից շատերի համար նորություն էր այն փաստը, որ Բյուրականի Աստղադիտարանի երկրորդ դիտակը ստեղծվել է Ադոլֆ Հիտլերի պատվերով` երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Դիտակը պատրաստվել է Ենա քաղաքի Կառլ Ցայզ գործարանում եւ ունեցել է Շմիդտի դիտակ անունը: Այն պետք է նվիրվեր Իտալիայի դոչե /վարչապետ/ Բենիտո Մուսոլինիին: Պատերազմի ավարտից հետո, սակայն դա` իբրեւ ռազմաավար, անցել է Խորհրդային Միությանը: Վիկտոր Համբարձումային հաջողվել է ձեւակերպել, որ Հայաստանը պատերազմի պատճառով աստղագիտության բնագավառում մեծապես տուժել է, եւ որպես փոխհատուցում պահանջել է Շմիդտի դիտակը: Ի վերջո, 1961 թվականին Նիկիտա Խռուշչովն անձամբ է կատարել դիտակի բացման արարողությունը: Ներկա են եղել նաեւ Անաստաս Միկոյանը, Անտոն Քոչինյանը:
Միջոցառման կազմակերպման օրը համընկել է մեծ գիտնականի դստեր` Կարինե Համբարձումյանի ծննդյան տարեդարձին, եւ օրվա երկրորդ կեսին դպրոցի ներկայացուցիչները` տնօրեն Նունե Մովսիսյանի ղեկավարությամբ, այցելել են հոբելյարին` շնորհավորելու նրան այդ կապակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26