Նորություններ
Նոր Արթիկի դպրոցականներն այցելեցին տարեցներին
05.10.2011
Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի դպրոցականներն ակցելեցին Երեւանի տուն-ինտերնատ: Նրանց նպատակը իրենց ներկայությամբ տատիկ-պապիկների մեկօրյա առօրյան հետաքրքիր դարձնելն էր :
Տարեցներին այցելություն կատարած խմբի մեջ էին դպրոցի պարի խմբի երեխաները` տնօրեն Արշալույս Հակոբյանի և այլ մանկավարժների ուղեկցությամբ: Դպրոցականները քաղցրավենիքով հյուրասիրեցին տուն-ինտերնատի բնակիչներին, նրանց ուրախացրին երաժշտական հանդեսով` համեմված գեղեցիկ կատարումներով, երգ ու պարով:
Այս ձեռնարկին իրենց ինչպես նյութական, այնպես էլ բարոյական աջակցությունն էր ցուցաբերել մարզպետ Սարգիս Սահակյանը: Իսկ բարեգործական նման միջոցառումները դպրոցում արդեն ավանդույթ են դարձել: Երկու անգամ համանման ծրագիր են իրականացրել նաև <Օրրան> մանկատան երեխաների համար: Նոր մտահղացումներ ունեն նաև առաջիկայում: