Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված տոնակատարությունները շարունակվում են

03.10.2011

 

Արագածոտնի մարզում շարունակվում են ընթանալ տոնական հանդիսությունները` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարելիցին: Այդ կապակցությամբ ուշագրավ միջոցառում էին կազմապերպել Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան հիմնական դպրոցում:
Մասնակիցները տարբեր դասարանների աշակերտներն էին: Նրանք իրենց կրած հանդերձանքով, որ ունեին կապույտ, կարմիր եւ նարնջագույն երանգները, պատկերում էին հայոց եռագույն դրոշը` իբրեւ մեր պետականության խորհրդանիշ:
Օրվա թեմային համահունչ` աշակերտները ներկայացրին հայոց պատմությունն իր վաղնջական ժամանակներից մինչեւ մերօրյա իրադարձությունները: Հերոսական ու հիշարժան անցուդարձի մեջ ներկայացվեցին մեր ժողովրդի մեծամեծների կերպարները: Նրանց մեջ էին Նոյ Նահապետը, Մեսրոպ Մաշտոցը, Վարդան Մամիկոնյանը, Զորավար Անդրանիկը, ֆիդայիները ու մերօրյա ազատամարտիկները, այլ նշանավոր դեմքեր, ովքեր հերոսացան իրենց քաջագործություններով, եւ ում շնորհիվ կերտվեցին մեր երկրի անկախությունն ու պետականությունը:
Կատարվեցին ազգային հայրենաշունչ երգեր ու պարեր, բանաստեղծություններ, որոնք առանձնակի ուգեւորություն ու տրամադրություն հաղորդեցին միջոցառմանը:
Տոնի առթիվ աշակերտներին ու նրանց մանկավարժներին` ի դեմս դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանի, շնորհավորեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ասաց, որ օրն իր համար առանձնակի կարեւորություն ունի, քանի որ այսօրվա դպրոցականների մեջ նա տեսնում է իսկական հայրենասիրության շունչն ու ոգին: Նրանք մեր վաղվա մամիկոնյաններնն ու անդրանիկներն են, մեր լուսավոր ապագան կերտող հուսալի սերունդը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26