Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

01.10.2011

Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն, քաղաքացիների հերթական ընդունելությունը մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ սեպտեմբերի 30-ին: Հերթագրված էր 20 քաղաքացի, որից ներկայացավ 19-ը:

Նրանց մեծամասնությունը` 13 հոգի, դրամական աջակցության խնդիր ուներ: Բոլորի դիմումներն էլ բավարարվեցին: Երկու քաղաքացի` Աշտարակ քաղաքից եւ Թալինի տարածաշրջանի Թաթուլ գյուղից, ստացան հաշմանդամության սայլակներ:

Աշտարակ քաղաքի երկու բնակիչ վառելափայտի խնդիր ուներ: Նրանց տրամադրվեց անհրաժեշտ վառելիքը, ինչպես նաեւ` որոշակի դրամական օգնություն:
Դրականորեն լուծվեց նաեւ Ոսկեվազ գյուղի մի բնակչուհու` անչափահաս աղջկա պետպատվերի շրջանակում վիրահատման խնդիրը:

Ապարան քաղաքի մի բնակչուհի էլ մարզպետին դիմեց իր տնամերձ հողամասի վիճահարույց խնդրով: Հարցը ընթացքի մեջ է: Այն լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, որի համար տրվեց համապատասխան հանձնարարական:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26