Նորություններ
Ղազարավանում կայացավ համայնքապետի ընտրություն
27.09.2011
Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում սեպտեմբերի 25-ին կայացավ համայնքապետի ընտրություն: Գրանցված թեկնածուները երկուսն էին` Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Ասատրյանը եւ անկուսակցական Սարիբեկ Մխիթարյանը:
Ընտրատարածքային թիվ 14 ընտրական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանի տեղեկացմամբ` համայնքն ունի 393 ընտրելու իրավունք ունեցող բնակիչ, որից քվեարկությանը մասնակցել է 294-ը:
Ձայների մեծամասնությամբ համայնքապետ է ընտրվել Հայկ Ասատրյանը, ում օգտին քվեարկել է 237 մարդ: Սարիբեկ Մխիթարյանը հավաքել է 53 կողմ ձայն, իսկ 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ընտրության վերաբերյալ բողոքարկումներ չեն ստացվել: