Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզխորհրդի նիստ

16.09.2011

Անկախության 20-ամյակի կապակցությամբ տոնական մեծ միջոցառում է կայանալու Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում: Ծրագրին մասնակցելու են մարզի բոլոր տարածաշրջանները: Միջոցառման նախապատրաստական եւ անցկացման ընթացքի մասին քննարկում եղավ սեպտեմբերի 16-ին կայացած մարզխորհրդի նիստում:

Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց ծրագրի կարեւորությունը, նշելով որ կազմակերպչական առումով այն աննախադեպ է, քանի որ տոնը վերաբերում է ողջ ժողովրդի միահամուռ ուժերով ձեռք բերված անկախությանը: Նա ասաց, որ մշակույթի տանը կայանալու է ծրագրի հանդիսավոր մասը, որտեղ կլինեն պաշտոնական ելույթներ, պարգեւների հանձնման արարողություն: Այնուհետեւ տոնախմբությունը կշարունակվի քաղաքային մարզադաշտում: Կլինի հյուրասիրություն, ժողովրդական ավանդույթների ցուցադրություն, համերգ` հանրապետության ճանաչված կատարողների մասնակցությամբ: Օրը կավարտվի տոնական հրավառությամբ:

Մարզխորհրդի օրակարգային հարցերից էր նաեւ համայնքների կողմից հողի հարկի, գույքահարկի եւ տեղական տուրքերի հավաքագրման ընթացքի, աշխատավարձերի եւ սոցվճարների նախկին պարտքերի մարման մասին հարցը: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզում սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 43,9 տոկոս: Սակայն, նկատի ունենալով, որ այս մասով վճարումները կատարվում են հատկապես աշնան ամիսներին, ապա ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ այս թիվը էականորեն կբարձրանա: Այդ ուղղությամբ համայնքապետերի հետ ամենօրյա աշխատանքներ է տանում մարզպետարանի հանձնաժողովը:


Համայնքապետերի հետ քննարկվեց նաեւ մարզին տրամադրված 320 տոննա էլիտա եւ առաջին վերարտադրության գարնանացան գարու եւ եգիպտացորենի սերմացուների գումարների վերադարձման ընթացքը: Գյուղապետերին հանձնարարվեց արագորեն ավարտել այդ գործընթացը, որպեսզի համայքները կարողանան նաեւ օգտվել այս տարվա աշնանացանի համար տրվող հացահատիկի սերմացուից: Քննարկվեցին նաեւ համայնքապետարաններում ինտերնետ կապի առկայության եւ ինտերնետային կայքերի ստեղծման, համայնքներում շենքերի հասցեավորման հարցերը:


Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ եւ աշխատանքում ունեցած ձեռքբերումների համար մարզային փրկարարական վարչության մի խումբ աշխատակիցների ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից հանձնվեցին պատվոգրեր եւ մրցանակներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26