Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգեւատրվեցին լավագույն աշակերտները

02.09.2011


Արագածոտնի մարզի բարձր առաջադիմություն ունեցող մի խումբ աշակերտների համար սեպտեմբերի 1-ը կրկնակի տոն էր: 2011 թվականին հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում լավագույն արդյունք ցուցաբերելու եւ մրցանակակիրներ դառնալու համար նրանք արժանացան պատվոգրերի: Նրանք ներկայացնում էին Աշտարակի ավագ, Ապարանի ավագ եւ թիվ. 2, Աղձքի, Օշականի, Գեղադիրի դպրոցները:
Աշակերտներին եւ նրանց դպրոցների տնօրեններին ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Հանձնելով պատվոգրերը, նա ուսման մեջ աչքի ընկած տղաներին ու աղջիկներին մաղթեց շատ սիրել իրենց հայրենիքը, եւ այդ հայրենասիրությունը արտահայտել ուսման մեջ ունեցած ձեռքբերումներով, նորանոր հաղթանակներով:
Կրթության ոլորտին ցուցաբերած ուշադրության եւ ուսման մեջ ունեցած հաջողությունները գնահատելու համար շնորհակալություն հայտնեցին նաեւ իրենք` աշակերտները:
Պատվոգրերի հետ միասին աշակերտները ստացան նաեւ նվերներ` հայոց պատմությանը, մշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին նվիրված պատկերազարդ գրքեր, երաժշտական հոլովակներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35