Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեպտեմբերի 1-ը` Արագածոտնում

01.09.2011

 

Սեպտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 9-ին բացվեցին Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների դռները: Ուսումնական տարվա առաջին օրը տոնականորեն սկսեցին բոլոր կրթօջախները: Կատարվեցին հանդիսավոր արարողություններ, ասվեցին շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր, որոնց հաջորդած առաջին զանգը ազդարարեց ուսումնառության սկիզբը:
Մարզպետ Սարգիս Սահակյանը աշխատանքային օրը սկսեց Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոց այցելությամբ: Նրա հետ էր նաեւ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Առաջին զանգի հանդիսավոր արարողությունից հետո նրանք շրջեցին դպրոցում, ականատես եղան հիմնանորոգումը բոլորովին նորերս ավարտած կառույցում տեղի ունեցած բարեփոխումներին:
Դպրոցում շինարարական աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Այս տարվա ընթացքում հիմնանորոգվել է ուսումնական մասնաշենքը: Նորոգվել են շքամուտքը, դասասենյակները, կահավորվել են ռազմա-հայրենասիրական 3 դասասենյակները: Վերանորոգումը դպրոցում իր շարունակությունը կունենա նաեւ գալիք տարում:
Ուսումնական տարվա առաջին օրը մարզպետը այցելեց նաեւ Արուճի դպրոց: Շնորհավորելով մանկավարժներին, աշակերտներին եւ նրանց ծնողներին, նա որախությամբ նշեց, որ այս դպրոցում նախորդ տարվա համեմատ ավելացել է առաջին դասարանցիների թիվը:
-Երեխաները մեր ապագան են, մեր վաղվա քաղաքական, պետական գործիչները, մեր տնտեսությունը զարգացնողները: Նրանց կրթությունն այսօր պետության, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հոգածության ներքո է, որի արդյունքում բարեփոխման բազմաթիվ ծրագրեր են իրականացվում,-ասաց նա:
Արուճում հյուրերը մասնակցեցին նաեւ մարզադահլիճի բացման արարողությանը: Այն հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: 1988 թ. երկրաշարժից հետո կիսաքանդ դարձած եւ առ այսօր անօգտագործելի մարզադահլիճն այսօր ամբողջովին նորոգվել է, ձեռք բերել ժամանակակից պահանջներին համապատասխան բոլոր հնարավորությունները: Առաջիկա ծրագրերի մեջ է նաեւ մարզադահլիճի կահավորումը եւ ուսումնական մասնաշենքի վերանորոգումը, ինչի իրագործման համար մարզպետը տվեց իր հավաստիացումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14