Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.08.2011

 

Հարգելի ուսուցիչնե’ր, ծնողնե’ր, սիրելի աշակերտնե’ր
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Գեղեցիկ ու հիշարժան է այս օրը: Մենք վերահաստատում ենք այն սերն ու պաշտամունքը, որ տածում է մեր հիանվուրց ժողովուրդը դեպի գիրն ու գրականությունը, կրթությունն ու գիտելիքները:
Պատմության հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդն առանձնացել է կրթության եւ գիտության նկատմամբ իր յուրահատուկ նվիրվածությամբ, ուսումնատենչությամբ, փայլել գիտական հայտնագործություններով ու ձեռքբերումներով:
Այսօր էլ, նույն պարտավորվածությունն ենք տածում որքան հնարավոր է շատ գիտելիքների ձեռքբերման, մեր ֆիզիկական եւ մտավոր ունակությունների հարստացման, մեր անկախ պետականության հետագա ամրապնդման, բարեկեցիկ հասարակության կերտման, ազգային արժեքների պահպանման հանդեպ:
Դպրոցի եւ կրթական համակարգի բարեփոխումը մեր առջև ծառացած կարեւորագույն խնդիրներից է: Դրա լուծումն իրականացնում ենք մեր ամենօրյա եւ հետեւողական աշխատանքով: Այդ ամենում մշտապես զգում ենք մեր պետության, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հոգածությունն ու գործուն աջակցությունը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում, որ նոր ուսումնական տարին լինի արդյունավետ եւ հագեցած:

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14