Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

30.08.2011

 Արագածոտնի մարզի կրթական ոլորտում 2010-2011 ուսումնական տարում գործել է 127 պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որից`  121 մարզային ենթակայության հանրակրթական դպրոց, 2 հատուկ դպրոց, 2 արհեստագործական ուսումնարան: Մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 2725 մանկավարժ, որից 2313-ը ունի բարձրագույն մասնագիտական կրթութություն:  Ներկայումս մարզի դպրոցները հիմնականում ապահովված են մասնագետ կադրերով:

            Այս վիճակագրությունը ներկայացրեց ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը դպրոցների տնօրենների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ: Նա տեղեկացրեց նաեւ, որ  առ այսօր ուսումնական հաստատության կառավարման իրավունք` հավաստագիր է ստացել 78 տնօրեն, 2 տնօրեն ազատվել է աշխատանքից կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, իսկ 31 դպրոցում նշանակվել են տնօրենների պաշտոնակատարներ: Աշտարակի թիվ 3, թիվ 4, Ցամաքասարի, Ծիլքարի, Ծաղկաշենի, Ներքին Բազմաբերդի, Զովասարի դպրոցներում անց են կացվել տնօրենի թափուր տեղի համար մրցույթներ եւ նշանակվել են տնօրեններ: Այս գործընթացը շարունակական է եւ կազմակերպվելու է նաեւ գալիք ուսումնական տարում:

Միաժամանակ ընթանում է ուսուցիչների վերապատրաստման դասընթացների եւ ատեստավորման կազմակերպման գործընթացը: Իբրեւ մեթոդական, օգնություն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ կրթության ազգային ինստիտուտի կողմից տարվա ընթացքում  մանկավարժներին են բաշխվել տարբեր ձեռնարկներ, տեղեկագրեր, առարկայական ամսագրեր եւ կրթական գործի կազմակերպմանն օժանդակող այլ նյութեր ու մասնագիտական գրականություն:

            Բարելավվել են դպրոցների շենքային պայմանները: Հիմնական կամ մասնակի վերանորոգման ծրագրեր են իրականացվել Ուջանի, Փարպիի, Աշտարակի թիվ 3, Բյուրականի, Արագածավանի թիվ 2, Կայքի, Գեղաձորի, Նիգավանի, Աշնակի, Քուչակի, Լեռնապարի, Գեղարոտի, Մաստարայի, Մուղնիի դպրոցներում: Արուճի  եւ Ագարակի դպրոցներում  վերանորոգվել  են մարզադահլիճները:

            Դպրոցաշինության, վերանորոգման արդյունքում ուսումնական հաստատություններն ապահովվում են ջեռուցման համակարգերով,  հարստացվում են նոր գույքով եւ սարքավորումներով: Միայն 2011 թ, ընթացքում մարզի 84 դպրոցում հիմնվել է նոր համակարգչային դասասենյակներ:

            Նոր ուսումնական տարվա եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ տնօրեններին շնորհավորեց  մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ասաց, որ դպրոցի եւ կրթական համակարգի բարեփոխումը երկրի առջև ծառացած կարեւորագույն խնդիրներից է: Դրա լուծումն իրականացվում է ամենօրյա եւ հետեւողական աշխատանքով: Այդ ամենում մշտապես առկա է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հոգածությունն ու գործուն աջակցությունը:

            Խորհրդակցությանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա խոսեց ուսումնական ծրագրերի, դասագրքերի, չափորոշիչների, 12-ամյա կրթական համակարգում առկա նորամուծությունների եւ տնօրեններին հետաքրքրող այլ հարցերի շուրջ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35