Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հագուստ եւ գրենական պիտույքներ` երեխաներին

29.08.2011

Արագածոտնի մարզպետարանում օգոստոսի 29-ին մի խումբ երեխաներ ստացան հագուստեղեն, կոշկեղեն եւ գրենական պիտույքներ: Ծրագիրն իրականացվեց ՙ<Դիակոնիա՚ >հիմնադրամի հերթական նախագծերից մեկի շրջանակում: Շահառուները մինչեւ 10 տարեկան երեխաներն էին` ավելի քան 50 հոգի: Նրանք ծնողազուրկ, սոցիալապես անապահով, բազմանդամ, զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաներն էին` ընդգրկված մարզի բոլոր տարածաշրջաններից:
Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի պատասխանատու Մարիամ Անտոնյանը, մարզում իրենք աշխատանքի փորձ նախկինում ունեցել են: Իսկ այժմ ծրագրել են աշխատել մարզպետարանի հետ համատեղ: Այսօրվա ծրագրի շահառուների ընտրությունն, օրինակ, կատարվել է մարզպետարան դիմած կարիքավոր ծնողների դիմումների հիման վրա: Պատահական չէ, որ միջոցառումն իրականացվել է նոր ուսումնական տարվա նախաշեմին, քանի որ բոլորովին նոր հագուստները, կոշիկները, գրենական անհրաժեշտ բոլոր պարագաներով ծանրաբեռնված պայուսակները սեպտեմբերմեկյան լավագույն նվերն են երեխաների համար:
Մարզպետ Սարգիս Սահակյանի հետ հիմնադրամը նոր ծրագրերի պայմանավորվածություն է ձեռք բերել, համաձայն որի մարզում կկատարվեն ինչպես բարեգործական նվիրատվություններ, այնպես էլ սոցիալական եւ շինարարական բնույթի նախագծեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14