Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ակնկալվում է գյուղատնտեսական մթերքների արտադրության աճ

27.08.2011

 

Նախորդ տարվա համեմատ այս տարի Արագածոտնի մարզում ակնկալվում է գյուղատնտեսական մթերքների արտադրության աճ: Այդ են վկայում որոշ մշակաբույսերի մասով արդեն իսկ սկսված բերքահավաքի արդյունքները: Օգոստոսի 20-ի դրությամբ, օրինակ, հավաքվել է 17 հազար 50 տոննա բանջարեղեն, 4 հազար 200 տոննա բոստանային մշակաբույսեր, 8100 տոննա կարտոֆիլ, 11 հազար 200 տոննա պտուղ եւ այլն:
Այս ցուցանիշերը օր-օրի փոփոխական են, քանի որ ներկայումս բերքահավաքի ամենաակտիվ շրջանն է: Մասնավորապես, խաղողաքաղի մասսայական քաղը դեռ չի սկսվել, սակայն, մասնակի կատարվող հավաքի արդյունքում արդեն 80 տոննա խաղող է արտադրվել:
Այս տարվա բնակլիմայական պայմաններն, ընդհանուր առմամբ, նպաստավոր էին խաղողի համար, ուստի առատ բերք է սպասվում: Իսկ այն իրացնելու համար մարզպետարանի նախաձեռնությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մթերող կազմակերպությունների հետ: խաղողագործներն իրենց մթերքը շահավետ պայմաններով կհանձնեն հիմնականում մարզի ձեռնարկություններին` ՙԱրմենիա վայն՚, ՙՀայասի՚, Ոսկեվազի գինու գործարաններին: Վերջինները պատրաստակամություն են հայտնել ընդունելու շուրջ 6-7 հազար տոննա խաղաղ: Իրենց աճեցրած խաղողի մի մասն էլ տնտեսությունները կվաճառեն շուկայում, կօգտագործեն սեփական այլ կարիքների համար:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26