Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գրական-մշակութային միավորման հավաք` Արագածոտնում

25.08.2011

 

 

Գրողների միության Արագածոտնի մասնաճյուղի գործունեության ծրագրերից մեկը մարզում գրական-մշակութային միավորման ստեղծումն էր: Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացավ միավորման անդրանիկ հավաքը: Հրավիրված էին մարզում եւ դրանից դուրս բնակվող ստեղծագործողները` գրողներ, գեղանկարիչներ, երաժիշտներ, արվեստի եւ մշակույթի անվանի գործիչների հարազատներ:
Հավաքի մասնակիցները նախ ծանոթացան մեծ վիպասանի` Պերճ Պռոշյանի կյանքի, ստեղծագործական կյանքի մասին պատմող այն հարոստ հավաքածուին, որ տարիների ընթացքում ձեռք է բերվել եւ խնամքով պահվում է տուն-թանգարանում: Պատմելով դրանց մասին, թանգարանի տնօրեն Արմիդա Ղամբարյանը տեղեկացրեց, որ այսօր էլ իրենք կապեր ունեն գրողի ժառանգների հետ, եւ թանգարանի ցուցադրությունները պարբերաբար հարստանում են նորանոր նյութերով:
Այնուհետեւ նորաստեղծ միավորման նպատակները, խնդիրներն եւ անելիքները ներկայացրեց Գրողների միության Արագածոտնի մասնաճյուղի նախագահը` Արեւշատ Ավագյանը: Նա ասաց, որ ինչպես պատմության բոլոր ժամանակներում, այսօր էլ Արագածոտնը հայտնի է ստեղծագործող անվանի մարդկանցով: Նրանց մի մասը ապրում եւ գործում է հանրապետության տարբեր բնակավայրերում, մայրաքաղաքում, ինչպես նաեւ նրա սահմաններից դուրս: Սակայն այդ սահմանները չեն կարող անջրպետ լինել այդ ուժերը մեկտեղելու, ի մի բերելու համար: Այդ ուղղությամբ աշխատելու նպատակադրվածությամբ` բավականին լուրջ եւ ընդգրկուն ծրագրեր կան: Դրանց իրականացման համար աջակցության իրենց պատրաստակամությունն ունեն նաեւ մարզի ղեկավարները` հանձին մարզպետ Սարգիս Սահակյանի:
Այդ նախագծերից, թերեւս, առաջինը հոկտեմբեր ամսին կազմակերպվելիք մշակութային միջոցառումն է լինելու: Այն ունենալու է ՙԲոլոր մուսաները` Արագածոտնում՚ խորագիրը, որն իր շուրջն է հավաքելու ոչ միայն մարզի, այլեւ հարնապետության շատ անվանի արվեստագետների:
Միավորումը նախատեսում է նաեւ հրատարակել ՙԱրագածոտն՚ վերտառությամբ տեղեկագիր, ուր ամփոփվելու են բոլոր ժամանակների եւ այսօրվա արվեստի տարբեր բնագավառները ներկայացնող անվանի դեմքերի մասին պատմող նյութերը:
Առաջիկա ծրագրերի մեջ կան նաեւ գրական ստեղծագործությունների տպագրություններ, գեղանկարչական գործերի ցուցահանդեսներ, երաժշտական միջոցառումներ եւ համանման այլ նախագծեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06