Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ Արագածոտնում

25.08.2011

 

Օգոստոսի 25-ին Աշտարակ քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ՙԳտեք ինչ փնտրում եք՚ նշանաբանով աշխատանքի տոնավաճառ: Միջոցառումը կազմակերպերպվել էր ՙԶբաղվածության պետական ծառայություն՚ գործակալության Արագածոտնի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ և պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Մասնակցում էր շուրջ 40 գործատու, որոնք ներկայացնում էին մարզի 4 տարածաշրջանները` Աշտարակը, Ապարանը, Թալինը եւ Արագածը:
Ինչպես տեղեկացրեց ՙԶբաղվածության պետական ծառայություն՚ գործակալության մարզային կենտրոնի տնօրեն Հայրապետ Սեթոյանը, միջոցառմանը մասնակցեց շուրջ 1500 այցելու:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցող գործատուները, ընդհանուր առմամբ, ներկայացրել էին 163 առկա եւ 149 կանխատեսվող թափուր աշխատատեղեր:
Բացման խոսքով հանդես եկավ ՙԶբաղվածության պետական ծառայություն՚ գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նա ասաց, դրվատելի է, որ այսքան շատ գործատուներ եւ գործազուրկներ հանդիպել են միմյանց: Իսկ եթե դեռ չեն գտնվել փնտրված աշխատատեղերը, այդ հարցում երիտասարդներին իրենք կաջակցեն` կազմակերպելով կարճաժամկետ ուսումնական դասընթացներ:
Միջոցառումը ողջունեցին նաեւ ԱՄՆ ՄԶԳ կապալառու տիկին Ջեյն Դեյլին, Արագածոտնի փոխմարզպետ Արամ Արսենյանը, այլ հրավիրյալներ: Գործակալության անունից շնորհակալագրերով պարգեւատրվեցին մի շարք խոշոր գործատուներ` ՙԱշտարակի գինիներ՚, ՙՀայասի գրուպ՚, ՙԳնթունիք՚, ՙՄշո բաթնոց՚ ՍՊԸ-ները և Թալինի բժշկական կենտրոնը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26