Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառին մասնակցեցին Արագածոտնի ֆերմերները

22.08.2011

 


Օգոստոսի 21-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Երեւանում կազմակերպված գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառին մասնակցեց նաեւ Արագածոտնի մարզը: Նախապատրաստական ողջ աշխատանքներն իրակացրել էին մարզպետարանն` ի դեմս գյուղատնեսության եւ բնապահպանության վարչության եւ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը:
Վաղ առավոտյան, ժամը 9.00-ին իրենց համար նախատեսված տաղավարներում էին մարզի ներկայացուցիչները` շուրջ 30 հոգի: Նրանք եկել էին Փարպի, Կարբի, Քուչակ, Կաթնաղբյուր, Զարինջա, Ծիլքար գյուղական համայքներից, Ապարան եւ Աշտարակ քաղաքներից: Վաճառելու էին բերել իրենց սեփական գյուղատնտեսական արտադրաքը` պանիր, մեղր, դդում, դդմիկ, լոլիկ, վարունգ, խնձոր, դեղձ, սալոր, թոնրի լավաշ եւ այլն: Տոնավաճառում մարզը առանձնահատուկ էր իր ոչ ավանդական մշակաբույսերի ներկայացմամբ: Դրանց հեղինակը Աշտարակի բնակիչ, ֆերմեր Գնել Մխիթարյանն էր: Նա վաճառքի էր բերել բրոկոլի, բրյուսելյան կաղամբ, ֆիզալիս, կոլրաբի բույսերը, որոնց մշակությամբ նա զբաղվում է երկար տարիներ:
Մարզի տաղավարի նկատմամբ երեւանաբնակների հետաքրքրությունը մեծ էր: Կատարվեցին առատ գնումներ եւ կարճ ժամանակ անց վաճառողներն արդեն իսկ սպառել էին իրենց մթերքը: Մարզի գյուղացիական տնտեսությունների մոտ եւս շահագրգռվածությունը մեծ էր, եւ նրանց մասնակցությունը հետագա տոնավաճառներին շարունակական կլինի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14