Նորություններ
Մարզպետն ընդունեց քաղաքացիներին
19.08.2011
Օգոստոսի 19-ին մարզպետ Սարգիս Սահակյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Նախապես հերթագրվել էր 13 քաղաքացի, սակայն ընդունելությանը եկավ 15-ը: Նրանցից 10-ը ստացավ տարբեր չափի դրամական օգնություն: Քաղաքացիներից 3-ը մարզպետին դիմեցին աշխատանքի հարցով: Նրանց դիմումները վերցվեցին հաշվառման և հնարավորության դեպքում դրական ընթացք կունենան: 2 դիմումատու էլ կենցաղային և հողային խնդիրներ ունեին: Մարզպետի կողմից տրվեց նրանց հարցերի լրացուցիչ ուսումնասիրման և լուծման հանձնարարական: