Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բերքառատցիները սեփական աղոթատեղի ունեցան

17.08.2011

Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղում օգոստոսի 13-ը նշանավորվեց եկեղեցու բացման արարողությամբ: Իրադարձություն, որին տասնամյակներ շարունակ սպասել էին բերքառատցիները, քանի որ շուրջ 40-50 տարի է, ինչ այստեղ չի եղել սեփական աղոթատեղի: Մինչ այդ իբրեւ այդպիսին ծառայել է մի փոքրիկ մատուռ, որը, սակայն ավերվել է ու այլեւս չի վերանորոգվել:
Սուրբ Նշան անունը կրող նոր եկեղեցու բացման արարողությանը ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, հոգեւոր աշխարհի ներկայացուցիչներ, հյուրեր հարեւան համայնքներից եւ մայրաքաղաքից:
Եկեղեցու օծումը կատարվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանի կողմից, որին հաջորդեցին շնորհավորանքի խոսքերն ու բարեմաղթանքները: Կարեւորելով սեփական աղոթատեղի ունենալու հանգամանքը, մարզպետը շնորհակալություն հայտնեց բարերար, ծնունդով բերքառատցի, ներկայումս արտերկրում իր գործունեությունը ծավալող Արսեն Ամիրխանյանին, ում նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ կառուցվել է Սուրբ Նշանը:
Հանդիսավոր ելույթներից, շնորհավորանքի խոսքերից հետո ծայր առավ ժողովրդական տոնախնբությունը` իր երգ ու պարով, ազգային ծիսակատարություններվ: Վերջում ողջ գյուղը մասնակից եղավ մատաղի մատուցման արարողությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26