Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածավան համայքնում եկեղեցի է կառուցվում

17.08.2011

Արագածավան համայքնում եկեղեցի է կառուցվում


Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում հիմք դրվեց նոր եկեղեցու շինարարությանը: Այն կոչվելու է Սուրբ Ամենափրկիչ եւ գտնվելու է գյուղի ամենակենտրոնական, ամենաբանուկ հատվածում:
Շինարարությունն իրականացվում է բարերարներ Սերգո եւ Արամ Սերգոյանների, Հակոբ Սարգսյանի եւ Էդիկ Հակոբյանի հովանավորությամբ: Ծնունդով լինելով Արագածավան գյուղից, նրանք ներկայումս բնակվում եւ աշխատանքնային գործունեություն են ծավալում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում: Նրանց միավորել է իրենց ծննդավայրում եկեղեցի ունենալու գաղափարը, որն իրականացնելու համար էլ մեկտեղել են իրենց գործունեությունը:
Հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ հանդիսավոր պայմաններում: Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը կատարեց հիմքի օծումը, որից հետո օրհնված առաջին քարի տեղադրման պատիվը տրվեց մարզպետ Սարգիս Սահակյանին: Այնուհետեւ դրվեցին նաեւ հաջորդ` 15 քարերը:
Եկեղեցու շինարարությունն սկսված է: Այն կշարունակվի շուրջ 3 տարի, որից հետո Արագածավանում կհառնի մոտ 20 մետր բարձրություն ունեցող կենտրոնագմբեթ հոյակերտ եկեղեցին, որը կունենա հայոց եկեղեցաշինությանը հավատարիմ բոլոր առանձնահատկությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34