Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն` մարզպետի մոտ

05.08.2011

Օգոստոսի 5-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ցուցակագրված 23 քաղաքացուց ընդունելությանը ներակացավ 22-ը:

Մեկ քաղաքացի չէր ժամանել մարզպետարան: Աշտարակ քաղաքի բնակիչ Գերգի Թամազյանի դիմումը վերաբերում էր իրենց բազմաբնակարան շենքի բակի ասֆալտապատմանը, իսկ Ագարակ գյուղի բնակիչ Խոսրով Կարապետյանինը` տան ճանապարհի բարեկարգմանը: Երկուսի հարցերն էլ լրացուցիչ ուսումնասիրման եւ ընթացքում կարգավորման ենթակա են:

Ընթացքի մեջ են նաեւ Կարբի գյուղի բնակիչ Հովակիմ Հովակիմյանի` հողային խնդիր ունեցող հարցը, ինչպես նաեւ 3 դիմում աշխատանքի տեղավորման, 1-ական դիմում` վարկի
մարման, առողջական խնդրի կարգավորման վերաբերյալ: 13 քաղաքացու տրվեց դրամական օգնություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24