Տպել
Նորություններ
Այց ՌԴ Լենինգրադի մարզ
04.08.2011
ԱՅՑ ՌԴ ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶ
Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի նահանգապետ Վ. Սերդյուկովի հրավերով ս.թ. հուլիսի 27-ից 30-ը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պատվիրակությունը` մարզպետ Ս. Սահակյանը, փոխմարզպետ Ա. Արսենյանը եւ մարզպետի խորհրդական Ս. Վարդանյանը այցելեցին Լենինգրադի մարզ:
Սանկտ-Պետերբուրգում պատվիրակությանը միացան Սանկտ- Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վ. Հակոբյանը, հյուպատոսության գործերի կառավարիչ Տ. Բալայանը, գործարար Հ. Պողոսյանը:
Հուլիսի 27-ին պատվիրակությանն ընդունեց Լենինգրադի նահանգապետ Վ. Սերդյուկովը: Հանդիպումն ավարտվեց երկկողմ համաձայնագրի ստորագրմամբ: Հուլիսի 28-ին մարզի պատվիրակությանն ընդունեց Լենինգրադի նահանգի Վսեվոլոժսկի քաղաքային իշխանության ղեկավար Ա. Սոբոլենկոն:
Հուլիսի 29-ին պատվիրակությունը մասնակցեց ՙԵրեխաները մեր ապագան են՚ միջազգային ֆորումին, ուր մարզպետ Ս. Սահակյանը հանդես եկավ բովանդակալից զեկույցով:
Մարզպետարանի պատվիրակությունը Սանկտ - Պետերբուրգում հանդիպում ունեցավ նաեւ մի խումբ հայ գործարարների հետ: