Նորություններ
Քաղաքացիների ընդունելությունը` Թալինի տարածաշրջանում
23.07.2011
Թալինի տարածաշրջանի բնակիչների համար ընդունելություն կատարելու նպատակով հունիսի 23-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Թալին: Քաղաքապետարանում կայացած ընդունելությանը մասնակցեց 30 քաղաքացի: Նրանց գերակշիռ մասը` 27 մարդ, ստացավ դրամական օգնություն: Երկու քաղաքացի մարզպետին դիմեցին առողջական հարցերով: Նրանց խնդիրների լուծումը ընթացքի մեջ է: Մեկ քաղաքացու էլ մտահոգում էր բնակարանի վերանորոգման եւ խմելաջրի վարձավճարի հարցը: Դրանք եւս լուծման ընթացքի մեջ են: