Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերաբացվեց Անձնագրային եւ վիզաների վարչությյան Աշտարակի անձնագրային բաժանմունքը

22.07.2011

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում մասնակցեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունքի վերաբացմանը: Վարչապետը շրջեց անձնագրային բաժանմունքով' ծանոթացավ կատարված աշխատանքներին, սպասարկման հնարավորություներին:

 
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բաժանմունքի պետ Գարեգին Սարգսյանը, շինարարական աշխատանքները, որոնք կատարվել են արտաբյուջետային միջոցների հաշվին, տեւել են շուրջ մեկ ամիս: «Բաժանմունքը վերազինվել է նոր տեխնիկայով, գույքով' քաղաքացիների սպասարկումն առավել քաղաքակիրթ, արդյունավետ եւ թափանցիկ իրականացնելու համար,- ասաց բաժանմունքի պետը:
 
Նրա խոսքով' նորաբաց անձնագրային բաժանմունքում տեղադրվել է անձնագրային ծառայությունների մատուցման համար նախատեսված պետական տուրքերը, վարչական տուգանքները եւ այլ վճարներն ընդունող էլեկտրոնային վճարային տերմինալ, ինչի շնորհիվ քաղաքացիների սպասարկումը զգալիորեն արագացել է: Բաժանմունքը համալրվել է նաեւ նոր համակարգիչներով' քաղաքացիների սպասարկումն առավել քաղաքակիրթ, արդյունավետ եւ թափանցիկ իրականացնելու համար:
 
Նշենք, որ նախկինում այստեղ անձնագրավարները գործառույթներն իրականացրել են ըստ իրենց կողմից սպասարկվող տարածքների, իսկ այժմ բաժանմունք դիմած քաղաքացիները սպասարկվելու են ըստ իրենց անհրաժեշտ ծառայությունների' ավելի արագ եւ առանց ավելորդ քաշքշուկների: Անձնագրային բաժանմունքում աշխատանքները կազմակերպվել են դահլիճի սկզբունքով' ապակեպատ աշխատանքային խցիկներով' քաղաքացիների սպասարկման թափանցիկությունն ապահովելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07