Տպել
Նորություններ
Արագածոտնում վերապատրաստվում են շախմատի ուսուցիչները
13.07.2011
Արագածոտնի մարզում սկսվել է սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցներում շախմատ առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրսատումը: Մինչ վերապատրաստման դասընթացները, նրանք մասնակցել են մրցույթին, որտեղ էլ հաղթելով, իրավունք են ստացել տարրական դասարաններում շախմատ ուսուցանել:
Ընդհանուր առմամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցում է 96 հոգի, որոնք բաժանված են 3 խմբի: Ըստ տարածաշրջանների, դասընթացներն ընթանում են Աշտարակ, Թալին եւ Ապարան քաղաքներում: Դասերը վարում են շախմատի ակադեմիայի մասնագետները:
Պարապմունքները կընթանան հուլիսի 12-14-ը, որից հետո մասնակիցները թեստային քննություն կհանձնեն եւ կստանան շախմատի ուսուցչի հավաստագրեր: