Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղաձորի դպրոցը հիմնանորոգման ընթացքի մեջ է

13.07.2011

 Ամառային արձակուրդի ընթացքում Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնքի դպրոցը շինարարական գործընթացի մեջ է: Այստեղ հիմնարորոգում է կատարվում, որն իրականացվում է ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրով:

 
Իրենց դպրոցի վերանորոգման փաստն առանձնակի ոգեւորությամբ են ընդունել Գեղաձորում, քանի որ Արագածի տարածաշրջանի բարձր լեռնային կարգավիճակ ունեցող այս գյուղում, ուր ձմեռն ավելի քան 5-6 ամիս է տեւում, բարեկարգ եւ ամուր դպրոցի անհրաժեշտությունը առավել քան զգալի է:
 
Դպրոցը կառուցվել է 1976-77 թվականներին: Շահագործումից ի վեր նման հիմնանորոգումներ այստեղ չի կատարվել: Երկրաշարժի ժամանակ էլ դպրոցը լիովին դարձել է վթարային եւ վտանգավոր շահագործման համար, որի պատճառով 5-6 տարի չի օգտագործվել: Այնուհետեւ, մասնակի վերանորոգվել են երկհարկանի կառույցի առաջին հարկը: Օգտագործվել է նաեւ երկրաշարժից հետո դպրոցին հատկացված փայտե տնակը: Այնպես որ, շինարարական կազմակերպությունը` ՙԵս եւ նա՚ ՍՊԸ-ն` տնօրեն Նաիրի Սահակյանի ղեկավարությամբ, այստեղ հսկայացավալ աշխատանքներ է իրականացնում:
 
Հիմնանորոգվում է երկհարկանի դպրոցն ամբողջությամբ: Նորոգվելու են տանիքն ու հատակը, պատուհաններն ու դռները, դասասենյակներն ու աշխատանքային սենյակները, հանդիսությունների դահլիճը, գրադարանը: Նոր սանհանգույց, խմելու ջրատար է կառուցվելու: Իսկ դպրոցի ջեռուցումը կիրականացվի էլեկտրական մարտկոցներով: Այս ամենից հետո դպրոցը կունենա ժամանակից չափանիշերին համապատասխան պայմաններ:
 
Ինչպես տեղեկացրեց դպրոցի տնօրեն Իշխան Խաչատրյանը, շինարարական աշխատանքների ընթացքին մշտապես հետեւում է մարզպետ Սարգիս Սահակյանը: Նրա հանձնարարությամբ ապահովվում է յուրաքանչյուր գործընթացի կատարման ժամկետներն ու որակը:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01