Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգվում են գյուղական դպրոցները

11.07.2011

 

 
ՀՀ կառավարության` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրով Արագածոտնի մարզում վերանորոգվում է գյուղական համայնքներում գտնվող 5 դպրոց` Նիգավանում, Աշնակում, Արագածավանում, Մուլքիում, Գեղաձորում: Վերջին երեքում շինարարությունն իրականացնում է ՙԵս եւ նա՚ ՍՊԸն: Կազմակերպության ղեկավար Նաիրի Սահակյանի տեղեկացմամբ, բոլորում էլ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին եւ նախատեսված ծրագրերին համապատասխան` պահպանելով աշխատաքների որակական բոլոր չափանիշները: Ներկայումս կատարվում են քանդման, ամրացման, հատակների հարթեցման, մետաղական եւ փայտյա հատվածների նախապատրաստության սշխատանքները: Մեկ-երկու օրից կսկսվի տանիքների թիթեղապատումն ու պատուհանների, դռների տեղադրումը: Դպրոցները կունենան նորոգված սանհագույցներ, ջեռուցման համակարգեր, ուսումնական դասասենյակներ, հանդիսությունների սրահներ, գրադարաններ եւ այլն:
 
Նկատի ունենալով, որ այս գյուղերը տեղանքով գտնվում են լեռնային գոտում, ուր ձմեռային շրջանն ավելի վաղ է սկսվում, աշխատանքներն այնպես են տարվում, որ եղանակային պայմանները չխանգարեն գործընթացներին: Շինարարները խոստանում են, որ բոլոր դպրոցներում էլ նոր ուսումնական տարին կսկսեն նորացված կառույցներում, եւ շարունակվող շինարարական մասնակի աշխատանքները չեն խանգարի դասընթացներին:
 
Ծրագրի իրականացման առաջին իսկ օրից հիմնանորոգման աշխատաքները գտնվում են հանրապետության եւ մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Շինարարության ընթացքին եւ որակին հետեւելու համար վերանորոգվող դպրոցներում պարբերաբար այցելություններ են կատարում մարզպետ Սարգիս Սահակյանը, եւ նրա հանձնարարությամբ` ծրագրի վերահսկողությունն իրականացնող մյուս պատասխանատուները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24