Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դաշտադեմում բացվեց զոհված ազատամարտիկին նվիրված հուշաքար

11.07.2011

 Հուլիսի 10-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում հանդիսավորապես բացվեց Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանի հիշատակին նվիրված հուշաքարը: Ոչ միայն դաշտադեմցիների, այլեւ զոհված ազատամարտիկին բոլոր ճանաչողների համար հուշաքար կառուցելը, հիրավի նվիրական պարտականություն էր, քանզի Գագիկ Բաղդասարյանը մեկն էր այն քաջորդիներից, ով ճակատ էր մեկնել կամովին: Նա ազատամարտին զինվորագրվել է 1993 թվականին, երբ ընդամենը 17 տարեկան էր, մասնակցել ռազմական ամենաթեժ գործողություններին եւ 1994-ին հերոսաբար զոհվել Հորադիզում մղած մարտերում:

 
Նրա հայրենասիրական կերպարի մեծարումն ու հիշատակի տուրքը մատուցելու ցանկությունը Դաշտադեմ էր բերել շատերին: Նրանց մեջ էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ովքեր փոխանցեցին պաշտպանության նախարարի հղած հիշատակի խոսքը:
 
Ողջունելով նման նախաձեռնությունը, մարզպետ Սագրիս Սահակյանն ասաց, որ նման կառույցները առավել քան ոգեշնչող են ու պարտավորեցնող: Այս հուշաքարը նա որակեց իբրեւ հայրենասիրության բաց դասասենյակ թե’ երեխաների, եւ թե’ հասարակության բոլոր անդամների համար:
 
ՙՀայդուկ՚ հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրի Սահակյանն էլ հավելեց, որ հայրենասիրության ոգին այսօր էլ չի մարել Գագիկ Բաղդասարյանի հասակակիցների մեջ: Նոր սերունդը` ոգեշնչված իրենց ավագների օրինակներով, այսօր էլ լի են թշնամու դեմ չերկնչելու կամքով եւ վճռականությամբ:
 
Ինչպես տեղեկացրեց Դաշտադեմի համայնքապետ Անդրանիկ Ավետիսյանը, հուշաքարը տեղադրված է գյուղի ամենատեսանելի հատվածում: Այն կառուցելու համար իրենց ֆինանսապես աջակցել են ՀՀ պաշտպանության նախարարը, մարզպետը, այլ բարերարներ:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07