Տպել
Նորություններ
Լավագույն մարզական ընտանիք
01.07.2011
Արագածոտնի մարզում ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակի համար ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի երկրորդ` մարզային փուլը: Այն կայացավ հունիսի 28-30-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցեց 27 ընտանիք: Դրանք այն ընտանիքներն են, ովքեր լավագույնս էին դրսեւորվել մրցույթի տարածքային փուլում եւ իրավունք էին ստացել շարունակել պայքարը:
Եռօրյա մրցույթի արդյունքում որոշվեցին այն 9 ընտանիքները, ովքեր հուլիսի 24-30-ը կմեկնեն Ծաղկաձոր` մասնակցելու մրցույթի հանրապետական փուլին:
6-8 տարեկան երեխա ունեցող ընտանիքների մեջ հաղթող ճանաչվեցին Մխիթար Հայրապետյանի (Կարբի), Ռուբիկ Քլոյանի (ք.Աշտարակ), Վարդան Աբրահամյանի (ք.Ապարան) ընտանիքները: 9-11 տարիքային խմբում լավագույնն էին կարբեցի Արման Հովհաննիսյանի եւ թալինցիներ Համլետ Հակոբյանի ու Ռոբերտ Համբարձումյանի ընտանիքները: Իսկ ավագ տարիքային խմբում` 12-14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների մեջ Ծաղկաձոր գնալու իրավունքը նվաճեցին Ապարան քաղաքի բնակիչներ Խաչատուր Պետրոսյանի, Մուշեղ Մնացականյանի եւ թալինցի Վարազդատ Նիկոյանի ընտանիքները: