Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի երեխաները կհանգստանան Ծաղկաձորում

30.06.2011

 

 
Արագածոտնի մարզի 200 երեխա ամռանը կհանգստանա Ծաղկաձորի ՙԱղբյուր՚ մանկական ճամբարում: Այդ հնարավորությունը նրանց ընձեռնվել է կառավարության ծրագրով, որի իրականացումն արդեն ավանդական է դարձել:
 
Առաջին խումբը` բաղկացած 100 երեխայից, հանգստի կմեկնի հուլիսի 1-ին: Նրանք այնտեղ կմնան մինչեւ հուլիսի 20-ը: Այնուհետեւ նրանց կփոխարինի երեխաների երկրորդ խումբը` դարձյալ 100 հոգի: Նրանց համար հանգստի օրեր են նախատեսված հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 8-ը:
 
Մանուկների հանգստի այս ճամբարը նախատեսված է որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար: Դրանց թվում են` զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ , բազմացավակ ընտանիքներին: Ըստ այդմ, մարզի ղեկավարության հանձնարարությամբ, նախապես ուսումնասիրվել է համայնքներում առկա համանման կարգավիճակ ունեցող երեխաների ցանկը, որպեսզի հանգստացողների մեջ ընդգրկվեն առավել կարիքավորները:
 
Ինչպես միշտ, այս անգամ էլ դեպի ճամբար երեխաներին տեղափոխումը եւ այնտեղից վերադարձը կատարվում է մարզպետարանի կողմից` ապահովելով հանգիստ եւ անվտանգ ուղեւորություն:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35