Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ՀԷՑ-ի բարեփոխումը կարևոր ռազմավարական քայլ է համարում 03.03.2026
Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՀԷՑ-ի ղեկավար կազմի անդամներ և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ մարտի 2-ին աշխատանքային այցով Թալինում էին։

Արագածոտնի մարզի որոշ ավտոճանապարհներին բուք է․ հորդորում ենք զգոն լինել 27.02.2026
Մասնավորապես, դժվարանցանելի են Սիփան, Ավշեն, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Նիգավան, Զովասար, Գառնահովիտ, Ծաղկասար, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր բնակավայրեր տանող ավտոճանապարհները։ Ալագյազ և Ծաղկահովիտ համայնքների ավտոճանապարհները ևս դժվարանցանելի են, առկա է ցածր տեսանելիություն։ Նշված բոլոր ճանապարհներին կատարվում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ։

Աստղագիտության օլիմպիադայի հանրապետական փուլը` Բյուրականի աստղադիտարանում 25.02.2026
Աստղագիտության օլիմպիադայի հանրապետական փուլ անցած 24 աշակերտ փետրվարի 23-ին Բյուրականի աստղադիտարանում ոչ միայն մասնակցեց գիտելիքների ստուգատեսի, այլև հնարավորություն ունեցավ տեղում ծանոթալու Վիկտոր Համբարձումյանի անունը կրող գիտահետազոտական ինստիտուտին։

Մայրենի լեզուն պահենք անաղարտ․ աշակերտների հյուրը Հայի բառարանի հեղինակ, լրագրող Անի Զաքարյանն էր 24.02.2026
Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հանրային կապերի բաժնի նախաձեռնությամբ Աշտարակ համայնքի դպրոցների ավագ դասարանների 50 աշակերտների համար բանախոսությամբ հանդես եկավ Հայի բառարանի հեղինակ, հեռուստամեկնաբան Անի Զաքարյանը։




