Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Օհանավան

Մակերես` 21.9կմ2

Բնակչություն` 2254

 Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 3 կմ հյուսիս-արեւելք: Նախկինում ունեցել է Անավանք, Հովհանու վանք, Օհանավանք անվանումները:

Գյուղի մոտ է գտնվում Հովհաննավանքը, որը, ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: Վանքն իր անվանումը ստացել է իր առաջնորդի` Հովհաննեսի անունից, իսկ ժողովուրդը այն կոչել է Հաննավանք: Վանքն իր մեջ ներառել է դպրատունը, գերեզմանոցը եւ եղել է գրչության կենտրոն: 
Գյուղի տարածքում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ, մատուռ, որին բնակիչները անվանում են Մարտիրոսի մատուռ:
Տեղադրված է Քասաղ գետի աջ ափին: Կլիման զով է, օդը՝ առողջարար: Գտնվում է ծովի մակարդակից 1330 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով: Ամառները շոգ են: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը` -4,-5-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են: 
1831 թ-ին գյուղն ունեցել է 229, 1897 թ-ին` 601, 1939 թ-ին` 1193, 1959 թ-ին` 1160, 1979 թ-ին` 1525, 1989 թ-ին` 1887 բնակիչ: Գյուղի բնակչության թիվը կազմում է 2316 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ եւ կանայք ունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 27%, աշխատունակները` 65%, հետաշխատունակները` 8%: Գյուղն ունի առկա 690 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր: Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 70%, որոնք բաշխված են հետեւյալ կերպ. արոտավայրեր` 419հա, վարելահողեր` 315հա, բազմամյա տնկարկներ` 6հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31